![]()
Այսօր` նոյեմբերի 28-ին, քաղաքացիները ակցիա են իրականացրել « Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ պատգամավոր Համազասպ Դանիելյանի տան դիմաց:
«Մենք պահանջում ենք, որ դուք հրաժարական տաք: Դուք հանձնել եք հողերը, դուք հանձնել եք արցախցուն, դուք դավաճաններ եք»,- բարձրախոսով ասել է ակցիայի մասնակիցը:
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Արցախում ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներն ու հարազատները: Նրանց մտահոգում է ծառայության մեջ գտնվող իրենց որդիների կեցության անբավարար պայմանները:
Ծնողների խոսքով՝ շատերը առողջական խնդիրներ ունեն, և անհրաժեշտ է, որ պատերազմի միջով անցած զինծառայողները անհապաղ զորացրվեն և վերադառնան Հայաստան:
Երկրի ղեկավարի հետ հանդիպելու դիմում ներկայացնելու համար մի խումբ ծնողներ հրավիրվել են Կառավարության շենք: Նամակը հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ երկու օր ժամանակ են տալիս Կառավարությանը:
![]()