![]()
«…Բոլոր ժամանակներում բանակցային սեղանին դրված բոլոր փաստաթղթերը՝ Քի Վեսթ, Փարիզյան սկզբունքներ, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ, Լավրովի պլան, երբեք չեն արտահայտել ոչ միայն Արցախի ժողովրդի արմատական շահերը, այլ նաև համայն հայության։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին 22 պատգամավորների հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը: Մենք ասացինք, որ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում հայ ժողովրդի արմատական շահերը:
Նա էլ ասաց` դուք բազմաթիվ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, ապա մի օր կլսեք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը։ Շատ կոշտ ասաց։ Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր ու ամայի, իսկ թշնամին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր»,- Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մտազբաղ էր, InfoPort.am— ի հետ զրույցում փորձում էր վերարտադրել արցախյան վերջին պատերազմի քրոնիկոնը, վերլուծել նախապատերազմյան ժամանաշրջանը, կենտրոնանալ ապագայի գոնե մոտավոր անելիքների վրա, հույզերը խանգարում էին, ցավն ու վիշտը շատ մեծ է.
«Չկա որևէ հայ, որ հաշտվի այդ շրջանների կորուստի հետ: Ոչ միայն վիրավոր է ամբողջ Արցախը, այլ նաև ողնաշարից կոտրված ենք ազգովի»:
«…Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում խառնաշփոթ էր։ Թուրքերն արդեն Շուշի քաղաքում էին։ Այդ խուճապային պայմաններում մեր խմբակցությունների նախագահները տեղեկացրին, որ շատ պատգամավորներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, կառավարության անդամներ ուզում են հեռանալ քաղաքից: Ես նրանց ասացի, որ պետք է քննարկեմ նախագահի հետ։
Երբ խոսեցի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նա ասաց, որ ինքը չի հեռանալու Ստեփանակերտից, մեր նախագահը կռված, մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած նախագահ է։ Ես ասացի, որ մայրաքաղաքը կլքեմ միայն իրենից հետո և, ի պատիվ մեր խմբակցությունների ղեկավարների, քաղաքում մնացած պատգամավորների, նրանք էլ ասացին, որ իրենք նույնպես չեն հեռանա քաղաքից։ Դեռ հոկտեմբերի վերջին մեզ՝ պատգամավորներիս, զենքեր էին բաժանվել…»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
![]()