Արցախում 4 ադրբեջանցի է մահացել ականի պայթյունի հետևանքով

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ 4 մարդ է զոհվել Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի վրա ավտոմոբիլի պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, թե իբր նոյեմբերի 27-ին գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայողներ, ապատեղեկատվություն է: 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը նշում է, որ նման դեպք նոյեմբերի 27-ին տեղի չի ունեցել։

Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ