Ստեփանակերտում վերականգնվում են պատերազմից հետո ավերված բնակարաններն ու ենթակառուցվածքները

Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններից հետո մայրաքաղաք Ստեփանակերտում ավերված բնակարաններն ու հանրային և կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնվում են:

Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մինչ շինարարության մեկնարկը ԱԻ պետական ծառայության, ՌԴ ԱԻՆ և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները կատարել են վնասների չափագրում: Հիմա արդեն Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:

Կառույցից նաև նշում են, որ Ռուսաստանի Դաշնությունը մարդասիրական աջակցության շրջանակում, երկու անգամ շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ՝ պատերազմի պատճառով ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու նպատակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ