Նոյեմբերի 27-ին 10-ից ավելի զինծառայողի գերեվարվելու մասին լուրն ապատեղեկատվություն է


Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, թե իբր երեկ գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայողներ, ապատեղեկատվություն է:

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ։

«Նման դեպք երեկ տեղի չի ունեցել։

Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները»,-նշվում է տարածած հայտարարությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ