Արվեստագետները բոլոր հայերին կոչ են անում նամակներով դիմել իրենց երկրների կառավարություններին, որ ստիպեն Ադրբեջանին՝ կատարել իր պայմանագրային պարտականությունները

Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, բողոքի ակցիա են անցկացնում հայ արվեստագետները: Ինչպես նրանք են հայտարարել, նպատակն է լսելի դարձնել անհետ կորածների ու գերիների, ինչպես նաև այն զոհված զինվորների ծնողների բողոքի ձայնը, որոնց դիակները դեռ չեն հանձնվել: Կազմակերպիչները նշել են, որ իրենց ակցիան չունի որևէ քաղաքական ուղղվածություն, հետևաբար որևէ քաղաքական գործիչ հարթակ չի բարձրանա:

Ելույթներում անդրադարձել են հարցին, թե ինչպես յուրաքանչյուր ոք կարող է օգտակար լինել գերիների, զոհվածների մարմինների վերադարձման հարցում, առաջարկել են լուծման իրենց տարբերակը:

Նրանք կոչ են արել բոլոր հայերին, անկախ նրանից, թե որ երկրում են ապրում, երկուշաբթի օրվանից նամակներով դիմել իրենց երկրների կառավարություններին, Կարմիր խաչի գրասենյակներին, ՄԱԿ-ին ու բոլոր իրավասու միջազգային կառույցներին, որ ստիպեն Ադրբեջանին կատարել եռակողմ հայտարարության պահանջները: Նախաձեռնողների կարծիքով՝ սա կարող է նպասել  խնդրի լուծմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ