![]()
Իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը կարող է լինել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի նկատմամբ ճնշումներն ավելացնելու և Իսլամական Հանրապետությանը միջուկային ծրագրի կատարման վերադաձնելու փորձ: Այս մասին հաղորդում է Axios պորտալը:
Թրամփի վարչակազմը չի էլ թաքցնում, որ ձգտում է առավելագույնս բարդացնել Ջո Բայդենի համար Իրանին միջուկային գործարքին վերադարձնելու բանակցային գործընթացը: Այդ ձգտումների մասն են կազմում պատժամիջոցները, գաղտնի գործարքներն ու ռազմական հարվածի սպառնալիքները, կարծում են հոդվածի հեղինակները:
Պաշտպանության նախարարության հետազոտական ծրագրերի ղեկավարի սպանության մասին հայտնի է դարձել նոյեմբերի 27-ին: Գիտնականի վրա հարձակում է կատարվել Թեհրանի Աբսարդ շրջանում: Նա մահացու վնասվածք է ստացել պայթյունի և հրաձգության հետևանքով: Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի խոսքերով՝ սպանության մեջ կարող է մեղավոր լինել Իսրայելը:
Միջուկային ֆիզիկայի մասնագետը 2008 թվականին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների էր ենթարկվել որպես Իրանի միջուկային տեխնոլոգիաների հեղինակ:
2018 թվականին ԱՄՆ-ը միակողմանի դուրս էր եկել պայմանագրից այն հիմնավորմամբ, թե պայմանագիրը բավականաչափ չի կարգավորում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումները։ Վաշինգտոնը վերականգնել էր որոշ սահմանափակումներ և ավելացրել նորերը: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր հերթին հայտարարել էր, որ Թեհրանը դադարեցնում միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունների մի մասի կատարումը:
![]()