![]()
Դեռևս հեղափոխությունից հետո ԱԱԾ տնօրեն նշանակված Արթուր Վանեցյանը բավականին բարձր վարանիշ ուներ։ Մի պահ անգամ վերջինս իր վարկանիշով զիջում էր միայն Նիկոլ Փաշինյանին։ Ինքնասիրահարված Վանեցյանն արդեն դարձել էր հեռուստաաստղ, վերջինս մոռանալով իր իս ստանձնած ԱԱԾ տնօրենի պաշտոնը, ստանձնել էր հեռուստաաստղի դերը։
Սակայն այս ամենը երկար չտևեց, «աստղայինը տարած» ԱԱԾ տնօրենը, ում գերխնդիրը դարձել էր իր սանրվածքը, շատ արագ գահավիժեց, քանզի մի բան հաշվի չէր առել, որ անգամ բարձր վարկանիշով պարտական է Նիկոլ Փաշինյանին։
ԱԱԾ պետի պաշտոնից ազատվելուց հետո վերջինիս վարկանիշը հավասարվեց գրեթե զրոյի, շատ քիչ մարդիկ են այսօր սատարում Վանեցյանին, իսկ քաղաքական հայտ ներկայացրած ու ՀՀ-ում վարչապետի պաշտոնը ստանձնելու Վանեցյանի ամպագոռգոռ հայտարությունները առնվազն ծիծաղելի են։
Քանզի Վանեցյանն առանց Նիկոլի, ոնց որ Մեսսի կինը, ամուսնալուծվելուց հետո առանց Մեսսի։
Արթուր Վանեցյանը ուղղակի չհասկացավ, որ ինքը կար քանի դեռ ինքը Նիկոլի Վանեցյանն էր: Ինչպես օրինակ Մեսսի կինը, երբ նրանք ամուսնացած են: Իսկ, եթե դու Մեսսի կինը չես այլևս, ապա դու դառնում ես ուղղակի շարքային կին, թեկուզ և սիրուն ու թանկ շորիկներով:
![]()