Պուտինի նկարով, հայկական և ռուսական դրոշներով, «շնորհակալություն Ռուսաստանին» գրառմամբ Ստեփանակերտում վերաբացվել է առաջին դպրոցը

 

Պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը: Այս մասին հայտնում է OTR-ը՝ նշելով, որ չճանաչված հանրապետությունում ուսումնական հաստատությունները չեն աշխատել հակամարտության սրման պատճառով: Բացի այդ, մարտերի ընթացքում շատ շենքեր վնասվել են:

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ռուս խաղաղապահները օգնում են վերականգնել վնասները: Առաջին ուսումնական հաստատությունը, որը բացեց իր դռները երեխաների համար, քաղաքային թիվ 2 դպրոցն էր: Աշակերտները մեկուկես ամիս չէին հաճախել դասերի:

«Այսօր մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով, ոչ միայն դպրոցներ բացելու ուղղությամբ: Այսօր մենք նաև նպաստում ենք բոլոր կենսական նշանակության հաղորդակցությունների վերականգնմանը՝ դա լինի թե՛ գազատար, թե՛ էլեկտրաէներգիա և թե՛ հաղորդակցություն»,- ասել է Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ վերահսկողության կենտրոնի ղեկավար Սերգեյ Ժմուրինը:

Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները շարունակում են աշխատել ականազերծման ուղղությամբ: Երեք օրվա ընթացքում սակրավորները պայթուցիկներից մաքրել են ավելի քան երկու հա տեղանք և մոտ երեք կիլոմետր ճանապարհ: Չեզոքացվել է 144 ական և չպայթած զինամթերք:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ