ԱՄԷ-ն, Ֆրանսիան, Եգիպտոսը ձևավորել են հակաթուրքական ճակատ

Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Անվար Գարգաշը հայտնել է, որ Արևելյան Միջերկրական ծովի հարցում, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ համագործակցելով, ձևավորել են հակաթուրքական «ճակատ»՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։

Այս մասին Գարգաշն ասել է Իտալիայի արտգործնախարարության կազմակերպված «2020 թ․ Միջերկրածովյան երկխոսություններ» ֆորումի ժամանակ՝ պատասխանելով Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունների մասին հարցին։

Նա նշել է, որ նման դիրքորոշում ընդունելու պատճառն այն է, որ Թուրքիան միջամտում է արաբական աշխարհի ներքին գործերին։

«Որպեսզի արաբական երկրներով կարողանանք հաղթահարել արմատական երկրների տարածաշրջանային ազդեցությունը, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, դիրքավորվել ենք այն ոլորտներում, որտեղ չունենք աշխարհառազմավարական և ավանդական որևէ կապ ու շահ»,- ասել է ԱՄԷ ԱԳ նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ