![]()
Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զախարի Գրոսսին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ Ֆրանսիայի Սենատի բանաձևի պատճառով, որով կոչ է արվում ճանաչել ԼՂՀ անկախությունը:
«Նրա հետ (դեսպանի-խմբ․) հանդիպում է տեղի ունեցել, ներկայացվել է բողոքի նոտա»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան:
Հիշեցնենք, որ երեկ՝նոյեմբերի 25-ին, Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը: Այն ընդունվել է 305 «կողմ», 1 «դեմ» ձայներով: Քվեարկությանը մասնակցել է 336 սենատորներից 306-ը:
Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է հանրապետության կառավարությանը դիմել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից Ֆրանսիային զրկելու համար:
![]()