Սոթքի հանքավայրի մոտ այս պահին խաղաղ բանակցում են

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանցիներից կազմված մոտ 80 հոգանոց խումբ այս պահին հայերի հետ բանակցում է Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում:

Գյուղապետի խոսքով՝ ադրբեջանցիները չեն հասել հանքավայրի գրասենյակ:

Հիշեցնենք, որ համացանցում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Սոթքի հանքավայր 80 ադրբեջանցի է ներխուժել։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքել է այդ տեղեկատվությունը։

ՀՀ ՊՆ-ից քիչ առաջ հայտնեցին, որ տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր եւ աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը, չեն համապատասխանում իրականությանը

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ