Լեռնային Ղարաբաղում հայտնվել են ռուսական Леер-3 համալիրները

Ռուսաստանն ուժեղացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբը հատուկ բժշկական ջոկատով, որը ժամանել է Արևելյան ռազմական օկրուգից: Հակամարտության գոտում են հայտնվել նաև ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն ռուսական Леер-3 համակարգեր, «Իզվեստիային» հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Դրանցից յուրաքանչյուրը պարունակում է անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են տեքստային, աուդիո և վիդեո հաղորդագրություններ ուղարկել բջջային հեռախոսներին: Այս անօդաչու թռչող սարքերը կօգտագործվեն մարդասիրական գործողությունների ընթացքում տեղի բնակչությանը զանգվածաբար տեղեկացնելու համար: Леер-3-ը հաջողությամբ իրականացրել է նմանատիպ առաջադրանքներ Սիրիայում:

2015 թ.-ին շահագործման հանձնված համալիրի նախնական խնդիրը GSM բջջային ազդանշանների խլացումն էր: Երկու տարի անց դրա հնարավորություններն ընդլայնվել են. այն խլացնում է ժամանակակից 3G և 4G ցանցերը, ինչպես նաև ավելացել է գործողության տիրույթը:

Նշվում է, որ այս ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը ներառում է երեք Орлан-10 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և կառավարման կենտրոն՝ КамАЗ-5350 բեռնատարի վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ