![]()
Քիչ առաջ մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ ռազմական դրությունը վերացնելու մասին: Գրանցվել է 92 պատգամավոր։ Նիստը վարող Լենա Նազարյանը հայտարարել է, որ նախագծի հեղինակներն առաջարկել են հարցը քննարկել առանց ժամային սահմանափակման: Խորհրդարանն այս առաջարկն ընդունել է 69 կողմ, 12 դեմ, 6 ձեռնպահ ձայներով։
ԱԺ փոխնախագահն առաջարկել է նիստի ընթացքում արտահերթ ելույթի իրավունք տալ ՊՆ գլխավոր քարտուղարին։ Այն ևս դրվել է քվեարկության և ընդունվել: Մինչև կառավարության ներկայացուցչի ներկայանալն «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում է խնդրել։
![]()