![]()
Ֆրանսիայի Սենատը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը: Րոպեներ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրեց ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը , որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից , 305 կողմ մեկ դեմ ձայների հարաբերակցությաբ , Ֆրանսիայի Սենատը ընդունեց Արցախ ճանաչելու օրինագիծը:
Հիշեցնենք այսօր Ֆրանսիայի Սենատը քննարկեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևը: Քննարկումները մեկնարկեց Երևանի ժամանակով 19:30-ից:
Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլ-յոմ Գոնտարդը: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հայտարարել էր ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն:
«Միայն նման անկախությունը կարող է երկար ժամանակով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու ազատությունը, ովքեր բшխվել են Թուրքիայի իսլամական էքuպшնuիnնիզմին»,- գրել էր քաղաքագետը «Թվիթերի» իր միկրոբլոգում:
![]()