Կրեմլը պատասխանել է ԼՂ-ում խաղաղապահների թվի ավելացման մասին հայտարարություններին

Կրեմլը սխալ է համարել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնման վերաբերյալ տպավորությունը. կարևոր է առանձնացնել ռազմական խաղաղապահների և այնտեղ ստեղծված հումանիտար կենտրոնի աշխատանքը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, դա սխալ տպավորություն է»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Կրեմլի ներկայացուցիչը նշել է նաև խաղաղապահների աշխատանքի և այնտեղ ստեղծված մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքի տարբերությունը:

«Մի կողմից, նրանց պետք չէ ամբողջությամբ առանձնացնել, բայց նաև պետք չէ շփոթել մեր ռազմական խաղաղապահների զուտ առաքելությունը, որոնք հումանիտար կենտրոնի հետ հակամարտող կողմերի շփման գծում են գտնվում: Համատեղ մարդասիրական կենտրոնը, որը բացվել և գործում է այնտեղ, նոր թափ է հավաքում: Այնքան շատ խնդիրներ կան, որոնք վատթարացել են պատերազմի հետ կապված. ահա թե ինչ է անում մարդասիրական կենտրոնը, և ամեն ինչ, ինչ տեղի է ունենում, այդ շրջանակներում է»,- բացատրել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի բժշկական աջակցության կազմակերպման և տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերն ու միջոցները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ