Նաիրա Մարգարյանն ազատվել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նաիրա Մարգարյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նաիրա Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Նաիրա Մարգարյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2019թ. օգոստոսի 19-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ