Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Փաշինյանը խնդրել է սպասել

Տելեգրամ ալիքներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նիկոլ Փաշինյանը չի ընդունել՝ խնդրելով սպասել մինչև դեկտեմբերի վերջ, հայտնում է «Փաստինֆո»-ն:

Նշենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

Ծնվել է 1970 թ. հունվարի 6-ին, Իջևան քաղաքում:1993 — 1998թթ. ծառայել է 51191 զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները:

1994թ.-ին մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ