![]()
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող VivaroBet-ի խաղարկության ժամանակ 25 մլն դրամ շահում է գրանցվել: Հաջողակը աչաջուրցի Տաթև Գասպարյանն էր:
«Շնորհավորում ենք այսօրվա խաղարկության բոլոր շահողներին, հատկապես 25 միլիոն դրամ շահած աչաջուրցի Տաթևին»,- նշված է Vivaro-ի ֆեյսբուքյան էջում:
![]()
Ի դեպ, նշենք, որ Տաթև Գասպարյանը 2017թ. նոյեմբերին Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրված թեկնածուներից էր:
![]()