Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1400 մարդ

Նոյեմբերի 22-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ Երևանից 34 ավտոբուս է ուղևորվել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով ավելի քան 1400 մարդու: Շարասյունն ուղեկցել են ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ով վարչապետի հետ զրույցում հայտնել էր.

Մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն հանդիպման համար: Իրականում ոչ միայն ամենօրյա, այլ նաև պատերազմի օրերին մենք և հետպատերազմյա ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու ստեղծված իրավիճակը:

Այսօր ես ուզում եմ նշել, որ հոսքը դեպի Արցախ, մեր հայրենակիցների վերադարձն ընթանում է բավականին մեծ տեմպերով: Մեր հաշվառման կենտրոնի տվյալներով՝ միայն 5 օրվա ընթացքում 25 հազար մարդ հետ է եկել և հոսքը շարունակվում է: Իհարկե ճանապարհների, անվտանգության հետ կապված հարցերը կքննարկենք Ձեզ հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ