«Մեր բակը» ֆիլմի անկրկնելի դերասանները, ովքեր մեզ հետ չեն

Հետպատերազմական մեր հասարակության համար 1996թ-ին էկրան բարձրացած «Մեր բակը» դարձավ համազգային հակասթրես: «Մեր բակը» երաժշտական կատակերգությունը պատմություն է երևանյան մի տիպային բակի առօրյայից՝ իր ներքին մանր խարդավանքներով, փողոցային պարզաբանումներով, սիրային պատմություններով։

Կինոնկարի կերպարներից են շենքի լիազորը, որին բոլորն անհանգստացնում են իրենց անվերջ բողոքներով, ոչ մի լուր բաց չթողնող, բամբասկոտ հարևանուհին, ընթերցասեր և մեծ գրողներից մեջբերումներ անող տաղտկալի ու տարօրինակ ամուրին, անհաջողակ նկարիչը, բարեհոգի պաշտոնյան և շատ ու շատ ուրիշներ։

Այն կյանքի կոչեց մի ողջ ժողովրդի, ստիպեց ծիծաղել, հավատալ վաղվա օրվան ու, որ ամենակարևորն է, կտրվել հոգսերից՝ գոնե առժամանակ:Լեգենդար ֆիլմը սիրվեց, գնահատվեց ու այդպես էլ մնաց մեր ֆիլմադարանի առաջին շարքում, չնայած նրա առաջնախաղից անցել է 20 տարի:

Կերպարները սիրվեցին այնպես, որ նրանց ամեն մի արտահայտությունը դարձավ թևավոր խոսք ու տարածվեց մեր խոսակցականի մեջ այնպես, որ անգամ 20 տարի անց էլ սիրով ու ժպիտով ցիտում ենք դրանք: Ու ամեն անգամ մի առանձնակի կսկիծ ու կարոտ ենք ապրում, երբ էկրանին տեսնում ենք այն կերպարներին, ովքեր այլևս  չկան․․․

Արմեն Խոստիկյան

Ազատ Գասպարյան

Արամ Ասատրյան

Մարկ Սաղաթելյան

Սուրեն Թադևոսյան

DJ Սեդրակ

Հայկ-Ինժեներ բալա

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ