![]()
Այսօր նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունն էր, որին մասնակցում էր նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց.
«Ես Մանվել Գրիգորյանի հետ ճանապարհ եմ անցել բանակի կառուցման առաջին պահից մինչև այս պահը»:
Հարցին՝ ի՞նչ կասեք Մանվել Գրիգորյանի անցած ուղու մասին՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.
«Ինքը մեր հաղթանակների մեջ շատ ծանրակշիռ դերակատարում է ունեցել, դա ոչ ոք չի կարող ուրանալ»:
Մանրամասները՝ Առաջին լրատվականի տեսանյութում:
![]()