Լեռնային Ղարաբաղում ՌԴ ԱԻՆ խմբավորման թիվը կմեծացվի

Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարարությունը ծրագրում է Լեռնային Ղարաբաղում մեծացնել իր թվակազմը։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների վարչության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը։

«ԼՂ-ում ՌԴ ԱԻՆ խմբավորման թիվը կմեծանա, ծրագրվում է ուղարկել նաև հոգեբանների»,- ասել է նա։

Կրեմլը միջգերատեսչական պատվիրակություն է գործուղում Երևան և Բաքու, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Ավելի վաղ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Մոսկվան շարունակում է ղարաբաղյան հարցի շուրջ շփումները կողմերի հետ՝ բոլոր մակարդակներում։

Լրատվամիջոցների հաղորդմամբ, պատվիրակության կազմում են լինելու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ակնկալվում է, որ նրանք Երևան կժամանեն վաղը, ապա կմեկնեն Բաքու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ