ԼՂ-ում հրադադարի համաձայնագիրը մշակելիս քաղաքական միավորներ չենք ցանկացել հավաքել

Մոսկվան ԼՂ հարցով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագիրը մշակելիս չի ձգտել ինչ-որ քաղաքական միավորներ հավաքել:

Այս մասին RT-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ոչ, մենք նման ձգտում չենք ունեցել»,- ասել է նա:

Լավրովն ընդգծել է, որ Մոսկվայում «փիլիսոփայորեն են ընդունում այն, թե ինչպես են փորձում մեկնաբանել նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունը և դրանում Մոսկվայի դերը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ