Ցուցարարին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է․ ոստիկանություն

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։

Ոստիկանությունը հայտնում է, որ հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։

Նշվում է, որ հանգամանքները պարզվում են։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ