Աննկարագրելի էմոցիաներ՝ հաղթական խաղից հետո. ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել

ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել, որին կից գրված է․ «Աննկարագրելի էմոցիաներ՝ հաղթական խաղից հետո»։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում տոնած հաղթանակը կապում է մեծ աշխատանքի հետ:

«Շատ ուրախ եմ, և շատ գոհ եմ մեր թիմի խաղից։ Սա այն աշխատանքի արդյունքն է, որը մենք կատարում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Այս հաղթանակի բոլոր մասնակից ները սիրում են իրենց երկիրը։ Գիտեք, թե ինչ բարդ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստները հոգեբաներոն պատրաստ էին այս խաղին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ հայկական ֆուտբոլը զարգանում է»,-  Կապառոսի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ