Քիմ Քարդաշյանին նմանվելու համար նա ծախսել է ավելի քան 500.000$. տեսեք, թե արդյունքում ինչ ստացվեց

 Բրազիլացի 24-ամյա մոդել Ջենիֆեր Պամպլոնան մեծ գումարներ է ծախսել Քիմ Քարդաշյանին նմանվելու համար։ Երիտասարդ տարիքում նա կես մլն դոլար է ծախսել։

Պամպլոնան առաջին անգամ կրծքերի մեծացման նպատակով վիրահատության է ենթարկվել 17 տարեկան հասակում։

Դրան հաջորդել են այլ վիրահատություններ, այդ թվում չորս կողոսկրերի հեռացում, լիպոսակցիա, ռինոպլաստիկա և այլ պրոցեդուրաներ։ Գումարն ամբողջությամբ վճարել է հեռուստաընկերությունը, որի հետ նա պայմանագիր է կնքել իրեն ամբողջությամբ վերափոխելու վերաբերյալ ռեալիթի շոուին մասնակցելու համար։

Մի անգամ մոդելին համեմատել են Քիմ Քարդաշյանի հետ, և նա հասկացել է, որ նմանությունը կարող է իրեն օգնել ճանաչում ձեռք բերել։Նա ձգտում է չափից շատ չտարվել վիրահատություններով՝ գրավիչ մնալու և  իրեն չայլանդակելու համար։ Իսկ մարմնի որոշ հատվածներ նա պատրաստվում է ավելի շատ փոխել, քան Քիմը։

«Ես կանգ չեն առնի, քանի դեռ իմ նստատեղն ավելի մեծ չի լինի, քան Քիմինը»,- հայտարարել է մոդելը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ