![]()
«Որդիս Ջաբրայիլում է զոհվել, 40 օր ձեն չեմ հանել, էսօր իմ մեջ ուժ եմ գտել, հասել եմ այստեղ, երկու խոսք ասեմ»,- ասաց զոհվածի հայրը՝ կոչ անելով աջակցել Փաշինյանին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործադիր իշխանության աջակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ: Նրանք իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ վարչապետին՝ նշելով, որ նա չպետք է հրաժարական ներկայացնի զբաղեցրած պաշտոնից:
Մենք բոլոր հնարավոր ձևերով իրազեկել ենք, որ այս հավաքը տեղի չունենա. Այս մասին հաջակցություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հավաքին հայտարարեց անձամբ Փաշինյանը, ով եկել էր զրուցելու աջակիցների հետ:
«Ես գիտեմ, որ Հայաստանում ձեզ նման տասնյակ հազարավոր մարդիկ կան, ովքեր, ըստ անհրաժեշտության, կգան հրապարակ, ուզում եմ նախ ձեր աջակցության համար շնորհակալություն հայտնել, բայց մյուս կողմից, ուզում են ներողություն խնդրել»,- ասաց նա և հայտարարեց, թե եկել է միայն մեկ հայտարարություն անելու:
Նա նախ շնորհակալություն հայտնեց հավաքվածների, ապա նշեց, թե խոնարհվում է այն տղերքի առաջ, ովքեր առաջնագծից են, խոնարհվում է մեր բոլոր զինվորների առաջ, խոնարհվում է ծնողների առաջ և ընդամենը մեկ բան է խնդրում:
«Խնդրում եմ՝մի քիչ կանգնեք զրուցեք և հավաքը դադարեցրեք:Ես ձեզ խոստանում եմ, ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ, բայց խնդրում եմ հավաքը դադարեցրեք: Ես չեմ մնալու այստեղ, որ հավաքը շարունակելու պատճառ չդառնամ»,- ասաց նա և հեռացավ:
![]()