«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղափոխման նպատակով մինչև օրս իրականացվել է 184 թռիչք…». Կոնաշենկով

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը նոյեմբերի 18-ին տեղի ունեցած հերթական ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է ռուսական խաղաղապահ առաքելության իրականացման շրջանում տիրող իրավիճակը։ Նա հայտնել է, որ խաղաղապահ կոնտինգենտի տեղափոխման նպատակով նոյեմբերի 10-ից իրականացվել է 184 ինքնաթիռի թռիչք։

«Շարունակվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի, ռազմական տեխնիկայի և գույքի տեղափոխումը Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 և Ան-124 ինքնաթիռներով։ 2020 թվականի նոյեմբերի 10-ից իրականացվել է 184 ինքնաթիռի թռիչք։ Վերջին 1 օրվա ընթացքում իրականացվել է 22 ինքնաթիռի թռիչք», – ասել է գեներալ-մայոր Կոնաշենկովը։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ հումանիտար հարցերի լուծմանն օժանդակելու և քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտ քաղաքում, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հսկողության ներքո շարունակվում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձևավորումը։

Կոնաշենկովի խոսքով՝ խաղաղապահական խնդիրների լուծման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով ուղիղ կապուղիներով իրականացվում է մշտական հաղորդակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ