Դամասկոսի մերձակայքում իսրայելական հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել

Առնվազն 10 մարդ է զոհվել Դամասկոսի մերձակայքում իսրայելական հրթիռային հարվածի հետևանքով: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում կատարելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

Մինչդեռ, ըստ սիրիական SANA գործակալության, հարձակման զոհ է դարձել երեք մարդ, մեկը վիրավորվել է: Բոլորն էլ զինծառայողներ են:

Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը հայտնել է, որ իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ջոկատի ութ թիրախների վրա և սիրիական զինված ուժերի, այդ թվում՝ առաջատար հակաօդային պաշտպանության համակարգերի վրա, որոնք կրակ են վարել իսրայելական ինքնաթիռների ուղղությամբ:

Հարձակումը կատարվել է ի պատասխան երեքշաբթի օրը Գոլանի բարձունքներում Իսրայելի և Սիրիայի միջև գտնվող «Ալֆա» գծի մոտակայքում մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքերի տեղադրման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ