![]()
Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը օրերս հայտնեց իր դեմ հարձակման մասին։ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ ամսի 9-ից սկսած ստանում է տարբեր սպառնալիքներ.
«Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել: Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում: Սակայն քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն»
Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ոստիկանությունն արձագանքել է և ամեն ինչ անում է իր անվտանգության համար։
Հարցին՝ արդյոք Ֆեյսբուք սոցիալական ցանցով սպառնալիքներով նամակներ շարունակո՞ւմ է ստանալ, նշեց, որ կան այդպիսի նամակներ, բայց ինքը չի հետևում։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ հայհոյախառն գրառում էր արել Արծրուն Հովհաննիսյանի հասցեին և սպառնացել. «Ամեն տնից դուրս գալուց տնեցիներիդ ջիգյարով հրաժեշտ տուր»։
![]()