Դաշնային խորհուրդը ՌԴ զինված ուժերը ԼՂ-ում օգտագործելու համաձայնություն է տվել Պուտինին. ТАСС

ՌԴ դաշնային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով համաձայնություն է տրվում Ռուսաստանի Դաշնության նախագահին նոյեմբերի 10-ից անհրաժեշտ սպառազինությունով, ինչպես նաև ռազմական և հատուկ տեխնիկայով ռուսական զորքերը գործուղել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ТАСС-ը:

«Թույլ տալ Ռուսաստանի Դաշնության նախագահին 2020 թվականի նոյեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զորախումբն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության՝ ադրբեջանական և հայկական կողմերի՝ հրադադարի և այլ թշնամական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածությունների կատարման նպատակով, որպեսզի խուսափեն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային մահերից և քաղաքացիական օբյեկտների էական վնասներից», – ասվում է հրամանագրում, որը հավանության է արժանացել այսօր, Դաշնային խորհրդի նիստում։

Այս որոշմանը կողմ է քվեարկել 129 սենատոր:

Հրամանագրի համաձայն՝ այն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ