Պուտինը մեկնաբանել է քննարկումները, թե ՀՀ-ում առկա իրավիճակի պատճառը ՌԴ-ի նկատմամբ Փաշինյանի դիրքորոշումն է

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է քննարկումները, թե Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառը Ռուսաստանի նկատմամբ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն է։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը հարցին անդրադարձել է Россия 24 հեռուստաընկերության եթերում։

«Ես չեմ հասկանում, թե ինչ նկատի ունեն։ Հայաստանի հետ մեր փոխհարաբերություններում  վերջին շրջանում ոչ մի յուրահատկություններ ես չեմ նկատում, այդ թվում՝ այն ժամանակահատվածում, երբ իշխանության է վարչապետ Փաշինյանը։

Այո, ես լավ հարաբերություններ ունեի նախորդ ղեկավարության հետ․․․

Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել մեր միջպետական կապերի վրա, որովհետև նաև մեր անձնական հարաբերությունները բավականաչափ վստահելի և կառուցողական են։ Դրա համար ինձ այդ ակնարկներն այնքան էլ հասկանալի չեն»,- ասել է ՌԴ նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ