«Փաշինյանի հետ հարաբերությունները բավականին վստահելի ու կառուցողական են…». Վլադիմիր Պուտին

Նոյեմբերի 17-ին Россия 24 հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները:

«Վերջին շրջանում Հայաստանի հետ մեր փոխհարաբերություններում ոչինչ առանձնապես չի փոխվել, այդ թվում՝ նաև վարչապետ Փաշինյանի ղեկավարման օրոք»,- նշել է Վլադիմիր Պուտինը։

Նա հավելել է, որ Փաշինյանի հետ հարաբերությունները «բավականին վստահելի ու կառուցողական» բնույթ են կրում:

«Ուստի, այդ ակնարկները (Երևանի հանդեպ Մոսկվայի վերաբերմունքի փոփոխության վերաբերյալ) ինձ համար անհասկանալի են»,- շեշտել է ՌԴ նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ