![]()
«Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կազմելիս պայքար է գնացել յուրաքանչյուր արտահայտության համար, հայտնում է «Իզվեստիան»։
Նա նաև անհիմն է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելու փորձերը։
«Անհիմն են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելու փորձերը:
Տեղի ունեցավ մի բան, որը կարելի էր կանխատեսել, այն է՝ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողություն հաստատեցին Շուշիի վրա:
Եվ ինչպես երեկ ասել է վարչապետ Փաշինյանը, միանգամայն արդարացի և ազնիվ, դիմելով իր ժողովրդին, իրավիճակը կրիտիկական էր հայկական կողմի համար: Ժամերի հարց էր: Ստեփանակերտի գրավումը և հետագա շարժումը հնարավոր էր», – ասել է Պուտինը:
https://youtu.be/87URcZZj9_4
![]()