![]()
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է։
ՌԴ նախագահն այս մասին ասել է Россия 24 հեռուստաընկերության եթերում։
«Ինչ վերաբերվում է ներքաղաքական իրավիճակին, ապա դա մեր գործը չէ, դա Հայաստանի գործն է։
Հայաստանն անկախ, սուվերեն պետություն է և իրավունք ունի լուծել իր ներքին խնդիրներն այնպես, ինչպես անհրաժեշտ է գտնում»,- ասել է Պուտինը։
![]()