![]()
Ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելը Twitter-ի իր էջում հայտնել է, որ սիրիացի ահաբեկիչները դեռ Ադրբեջանում են:
«Լսել եմ, որ բոլոր սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են (բացի 1 ամիս առաջ ուղարկված 700-ից)։ Նաև լսել եմ խոսակցություններ այն մասին, որ դեռ ավելի շատ են ուղարկվելու. չգիտեմ, թե ինչու, սպասում եմ մանրամասներին։
Ենթադրվում էր, որ Թուրքիան/Ադրբեջանը կցանկանան, որ նրանք արագ հեռանան, որպեսզի շարունակեն հերքել նրանց ներկայությունը, բայց, գուցե ոչ»,–գրել է Սնելը։
Հիշեցնենք, որ ըստ Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի տվյալների՝ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններց առաջ և ընթացքում Ադրբեջան է ուղարկվել 2580 վարձկան, վերադարձել է 342-ը։
Hearing all Syrian mercenaries are still in Azerbaijan (aside from ~700 sent back a month ago.) Also hearing there are talks about sending more. Don’t know why…awaiting details. Figured TR/AZ would want them out fast to continue to deny their presence, but maybe not.
— Lindsey Snell (@LindseySnell) November 17, 2020
![]()