Ադրբեջանն ինքը կորոշի, ո՞ր հատվածում է տեղակայվելու ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը

Ադրբեջանն ինքը կորոշի՝ իր սուվերեն տարածքի ո՞ր հատվածում է տեղակայվելու ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա հայտնել է, որ Ադրբեջանում ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնն անօդաչուներ է օգտագործելու՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն օնլայն ռեժիմով վերահսկելու համար:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, դեռևս պահպանվում է ստատուս-քվոն:

«Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը հնարավորություն է տալիս կարգավորել իրավիճակը հեռանկարում»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը:

«Ամենակարևորն այն է, որ հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը»,- Պուտինն ասել է Россия 24 հեռուստաալիքի եթերում:

ՌԴ նախագահը նաև ասել է, որ Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել քննարկումներում: Ըստ նրա՝ այդ հարցն առաջացել է վերջին ռազմական գործողությունների ժամանակ:

«Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել, այն ի հայտ է եկել այս հակամարտության ընթացքում»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ