Մոսկվան թույլ չի տա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հայտարարության վերանայում

Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի, որ թույլ չտա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարության վերանայում։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք չենք տեսնում այդ հայտարարությունը խմբագրելու, վերանայելու որևէ փորձ․․․ ամեն ինչ անելու ենք, որ այդ փորձերը տեղի չունենան, հաջողությամբ չպսակվեն», – ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ