![]()
Ռուսաստանը Ил-76 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է տեղափոխում Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ինչպես նաև հատուկ տեխնիկա ու ինժեներասակրավորական սարքավորումներ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սակրավորներն իրականացնելու են ինժեներական հետախուզության, տարածքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքներ:
Բացի այդ՝ նրանք ապահովելու են տեղափոխման և տարհանման ճանապարհների նախապատրաստումն ու պահպանումը, իրականացնելու են ջրի մաքրման և ինժեներական ապահովման այլ առաջադրանքներ:
Պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման և որոնումների համար օգտագործվելու են ծառայողական շներ:
![]()