Մանե Գևորգյանը տեսանյութ է հրապարակել մի խումբ անձանց՝ կառավարության շենք ներխուժելու վերաբերյալ

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեսանյութ է հրապարակել նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, երբ մի խումբ անձինք ներխուժել էին կառավարության շենք ու վնասել գույքը:  Հրապարակված տեսանյութին կից Մանե Գևորգյանը կատարել է հետևյալ գրառումը.

«Կառավարության շենքի վրա հարձակում գործած «հայրենասերները», ովքեր, մտահոգված լինելով Լեռնային Ղարաբաղի ճակատագրով, առաջնագծի փոխարեն գտնվում էին իրենց սեփականատերերի համար իշխանությունը զավթելու առաջնագծում:

Տեսանյութի «հերոսներից» մի մասին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, նրանց շրջանում կան ձերբակալվածներ եւ կալանավորվածներ»։

Նոյեմբերի 10-ին ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից դժգոհող քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Այդ ընթացքում մի խումբ անձինէ ներխուժել էին կառավարության շենք, վնասել գույքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ