![]()
Փաշինյանի ստորագրած զինադադարի հայտարարությունից հետո` նոյեմբերի 11-ին, Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորել է 10 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:
«ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից», նշված է հայտարարության մեջ:
![]()