Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Իդլիբում զինյալների ուղղությամբ

Ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Իդլիբում զինյալների դիրքերին: Այս մասին հայտնում է Al-Masdar News-ը՝ հղում անելով Սիրիայի կառավարությունում իր աղբյուրներին:

Գործակալության զրուցակիցը պնդում է, որ ռուսական բանակն օգտագործել է «Իսկանդեր», որ վերացնի Իդլիբի զինյալների օբյեկտները: Հարվածը հասցնելուց հետո այդ տեղանքում աշխատել է հետախուզական ավիացիա:

Հրապարակման մեջ նշվում է, որ հրթիռային հարվածից առաջ ռուսական օդատիեզերական ուժերը մի քանի հարված են հասցրել նահանգի հարավային հատվածում գտնվող ահաբեկիչների ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ