Թուրքիան մերժում է ՄԱԿ-ի պնդումները Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասնակցության վերաբերյալ

Թուրքիան անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը սիրիացի գրոհայինների մասնակցության վերաբերյալ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի հայտարարությունը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը:
«Այս հայտարարության մեջ պարունակվող անհիմն մեղադրանքներն ամենևին չեն համապատասխանում տեղում եղած փաստերին»,- ասել է Աքսոյը:

Նրա խոսքերով՝ Ղարաբաղում ռազմական հակամարտությանը սիրիացի գրոհայինների մասնակցությունն ապացուցելու համար Հայաստանի կողմից տարածված տեսանյութերը «շինծու» են:

Միևնույն ժամանակ, հայտարարությունը, որն արվել է «առանց Թուրքիայի կարծիքը հաշվի առնելու, հիմնված է կեղծ պատկերների և լուրերի վրա և խարխլում է ՄԱԿ-ի կառույցների վստահելիությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ