Լուիզա Ներսիսյանը նույնպես միացավ չելենջին. տեսեք, թե ինչպիսին էր նա 10 տարի առաջ

Լուիզա Ներսիսյանը ծնվել է 1977 թվականին Երևանում: Նախ սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 149 ավագ դպրոց վարժարանի անգլերեն-պարսկերեն բաժինը:

Միաժամանակ հաճախել է թիվ 172 դպրոցին կից Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոն, որտեղ խաղացել է «Անուշ» և «Կարմեն» ներկայացումներում:

1995 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին: 1993 թվականին Կոստրոմա քաղաքում մասնակցել է «Սերեբրյաննայա Լադյա» փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին: Ուսանողական տարիներին, Արմեն Ջիգարխանյանի հրավերով, Մոսկվայի Մայակովսկու թատրոնում խաղացել է «Անտիգոն» ներկայացման մեջ

Հայտնի  չելենջին միացել է նաեւ հայտնի դերասանուհի  Լուիզա Ներսիսյանըը, ով Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել եւ մեկնաբանել այն․

«10 years challenge»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ