ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ազատ է արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին ձերբակալելու որոշման դեմ բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով այն։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը։

«Շարմազանովին ազատ արձակեցին։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը»,- գրել է Պետրոսյանը։

Էդուարդ Շարմազանովը ձերաբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի կասկածանքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ