![]()
Ամերիկահայ փոփ աստղ Շերը (Շերլին Սարգսյան) իր հետևորդներին կոչ է արել ամերիկյան քաղաքական գործիչներին հորդորել քայլեր ձեռնարկել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ, ինչպես նաև աջակցություն ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Համավարակը, ընտրությունները և այլ կարևոր հիմնախնդիրները շեղում են մարդկանց էթնիկ բնաջնջման արշավից, որի հետևանքով Արցախում իրենց նախնիների հողից տարհանվում են հայ խաղաղ բնակիչները: Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է հայերի վրա: Հաշվի առնելով հայերի և թուրքերի պատմությունը և ցեղասպանությունը, մարդու իրավունքների խախտումների արձանագրումը, ժամանակն է պատժամիջոցներ կիրառել այս երկրների նկատմամբ։ Մեր երկրի ներսում առկա բոլոր կարիքներով հանդերձ՝ ինչո՞ւ ենք մենք ամերիկացի հարկատուների դոլարներն ուղարկում և զենք վաճառում այս ավտորիտար ռեժիմներին: Զայրույթը բավարար չէ, իրազեկումը բավարար չէ: Դիմե՛ք ձեր ներկայացուցիչներին և պահանջե՛ք քայլեր ձեռնարկել: Ասացե՛ք նրանց, որ դրան պետք է վերջ դնել հիմա… Շարունակե՛ք այդքան անհրաժեշտ հումանիտար օգնություն ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին», – ասել է հանրաճանաչ երգչուհին։
![]()