![]()
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։
«Ավելին, ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Աբազյանն ընդամենը դիմել է առողջապահական հաստատություն՝ ընթացիկ բուժզննում անցնելու նպատակով և ներկա պահին գտնվում է աշխատավայրում ու ամբողջական ծավալով իրականացնում է իր գործառույթները»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
Սիրելի՛ հայրենակիցներ,
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի առողջական վիճակը լավ է։ Գնդապետն աշխատավայրում է և շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլը գրել էր, թե նա սրտի նոմայով տեղափոխվել է հիվանդանոց։
![]()