«Խոսքը Ղարաբաղում թուրք զինվորների ներկայության մասին չէ». ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը նշել է, որ Թուրքիան ՌԴ հետ համատեղ կմասնակցի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի տեխնիկական վերահսկողությանը, տարածաշրջանում թուրք խաղաղապահներ չեն լինի: Այս մասին հայտարարել Է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։

«Խոսակցությունը չի վերաբերում թուրք խաղաղապահների, զինվորների տեղակայմանը։ Խոսքը կողմերի կողմից հայտարարության կատարման տեխնիկական վերահսկողության մասին է»,- ասել է նա։

Դեսպանի խոսքով՝ Ղարաբաղում թուրքական զորակազմի ներկայության անհրաժեշտություն չկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ