![]()
Ռուսաստանն ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացրել էներգահամակարգի, Սիրիայի արդյունաբերական համալիրի վերականգման և այլ հումանիտար նպատակների համար: Այս մասին այսօր հայտնել է փախստականների վերադարձի հարցերով ռուս-սիրիական միջգերատեսչական համակարգման շտաբի պետ Միխայիլ Միզինցևը:
«Մարդասիրական առաքելության, էներգացանցերի և արդյունաբերական համալիրի, կրոնական կառույցների վերականգնման համար Ռուսաստանը հատկացրել է ավելի քան 1 միլիարդ դոլար»,- ասել է Միզինցևը՝ չնշելով միջոցների տրամադրման հստակ ժամկետներ։
Նրա խոսքերով՝ միջպետական համագործակցության զարգացման և սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնության տրամադրման շրջանակներում, Ռուսաստանի նախարարություններն ու գերատեսչությունները հետևողական են լինելու այնպիսի նախագծերի իրականացման ուղղությամբ, ինչպիսիք են կրթությունն ու առողջապահությունը, շրջակա միջավայրի կառավարումը և բնակարանաշինությունը, առևտուրը, տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցությունը:
«Դամասկոսում կրթության բաց կենտրոնը արդյունավետորեն գործում է, այնտեղ ռուսաց լեզվի խորացված ուսուցում են անցնում ավելի քան 100 ուսուցիչ: Սիրիայի 1319 քաղաքացի այժմ սովորում է Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ավելի քան 1,9 հազար երիտասարդ մասնագետներ արդեն ավարտել են իրենց դասընթացները»,- ասել է Միխայիլ Միզինցևը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը և ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը հուշագիր են ստորագրել 2020 և 2021 թվականներին Սիրիային 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով Սիրիային օգնություն տրամադրելու և կամավոր ներդրումներ կատարելու կարգի վերաբերյալ:
![]()